Րաֆֆի «Սամվել» և «Խենթը» ստեղծագործությունների բովանդակությունը
Րաֆֆին (իսկական
անուն-ազգանունը՝ Հակոբ Մելիք-Հակոբյան) նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի
ծխական վարժարանում, 1847 թ-ին մեկնել է Թիֆլիս, սովորել է Կարապետ Բելախյանցի մասնավոր
դպրոցում, իսկ 1852 թ-ին ընդունվել է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան:
1856 թ-ին վերադարձել է Փայաջուկ՝
տնօրինելու գերդաստանի տնտեսական գործերը: 1860-ական թվականների վերջերին, սակայն,
ստիպված լինելով հոգալ սնանկացած ընտանիքի նյութական խնդիրները, Րաֆֆին կրկին մեկնել
է Թիֆլիս: Գրիգոր Արծրունու հրավերով 1872 թ-ից դարձել է «Մշակ» թերթի գլխավոր աշխատակիցը,
որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն
ու ուղեգրությունները: 1875– 1877 թթ-ին դասավանդել է Թավրիզի Արամյան, 1877–79 թթ-ին՝
Ագուլիսի հայկական դպրոցներում, ապա վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջն զբաղվել
բացառապես գրական գործունեությամբ:
Րաֆֆին ճանապարհորդել է պարսկահայ
և թուրքահայ գրեթե բոլոր գավառներում, գրի առել հարուստ տեղեկություններ Հայաստանի
բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ, որոնք հետագայում
հսկայական նյութ են տվել նրա գրական մտահղացումներին:
1860–70-ական թվականներին գրած «Սալբի»
(1866 թ.), «Խաչագողի հիշատակարանը» (1869–70 թթ.) վեպերում, «Հարեմ» (1874 թ.) վիպակում,
«Գեղեցիկ Վարթիկը» (1872 թ.), «Անբախտ Հռիփսիմեն» (1872 թ.), «Մի օրավար հող»
(1873 թ.) պատմվածքներում և այլ գործերում Րաֆֆին նկարագրել է պարսկահայության կյանքը,
ազգային խտրականությունն ու սոցիալական անարդարությունները և հանգել այն մտքին, որ
նմանատիպ հակասությունները կարելի է լուծել լուսավորության միջոցով, ինչպես նաև պայքարի,
դիմադրության ու ազգային ինքնագիտակցության բարձրացման ճանապարհով:
«Զահրումար» (1871 թ.), «Ոսկի աքաղաղ»
(1879 թ.), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890 թ.) և այլ վեպերում Րաֆֆին ցույց է
տվել իշխող խավի իրական դեմքը, որ «խավարի մեջ կեղեքում է յուր զոհերին և անհագ
վամպիրի նման ծծում նրանց արյունը»:
1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի
տարիներին նկատելի աշխուժացել է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս
էին, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից:
Րաֆֆին, սակայն, չի տարվել ընդհանուր ոգևորությամբ: Նա համոզված էր, որ ամեն ազգ իր
ազատությունը պետք է նվաճի սեփական ուժերով: Գրողը հայոց ազգային-ազատագրության իրական
ուղին համարել է զինված ապստամբությունը: Այս գաղափարները մարմնավորվել են «Ջալալեդդին»
(1878 թ.), «Խենթը» (1881 թ.), «Կայծեր» (2 հատոր, 1883–87 թթ.) վեպերում:
«Կայծերը» Րաֆֆու
գաղափարական ու գեղարվեստական որոնումների ընդհանրացումն է: Այն վեպ-ժամանակագրություն
է, հայոց ազգային մաքառման էպոսը: Վեպի հերոսները՝ Ասլանը, Կարոն, Սագոն, Ռաֆայելը,
Ֆարհատը և մյուսները, յուրօրինակ գաղափարատիպեր են, որոնք «հայտնվելով իբրև փոքրիկ
կայծեր հայկական մարած օջախից՝ աշխատում են փրկել ժողովուրդը ստրկության ծանր լծից»:
Րաֆֆու ստեղծագործության մեջ բացառիկ
տեղ ունեն «Դավիթ Բեկ» (1882 թ.), «Պարույր Հայկազն» (1884 թ.), «Սամվել» (1886 թ.)
պատմավեպերը և «Խամսայի մելիքություններ» (1882 թ.) պատմական ուսումնասիրությունը:
Վիպասանի կարծիքով՝ պատմությունը կրկնվում է, և պատմական անցյալի ու ժամանակակից դեպքերն
ունեն բացահայտ նմանություններ: Հետևաբար՝ պատմությունը ոչ միայն անցյալի հայելին է,
այլև ներկայի խորհրդատուն: Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետն ազգային միասնության
գաղափարն է:
«Դավիթ Բեկի» նյութը XVIII դարի սկզբի ազատագրական շարժումներն են Սյունիքում: «Պարույր
Հայկազն» վեպում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին,
հեղինակն աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ) հակադրում է հայրենասիրությանը,
հաստատում, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից:
«Խամսայի
մելիքությունները» XVII– XVIII դարերի Արցախ-Ղարաբաղի 5 մելիքությունների պատմությունն
է, նրանց հերոսական մաքառումն անկախության համար:
Իր քննադատական հոդվածներում, գրախոսություններում,
երկերի առաջաբաններում Րաֆֆին արձագանքել է գրական շարժման կարևոր երևույթներին,
XIX դարի հայ գրականության զարգացման օրինաչափություններին, ժամանակակից ու պատմական
վեպի տեսության հարցերին և այլ խնդիրների:
«Սամվելը» հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում է: Վեպի հիմքում ազգապահպանության
գաղափարն է: Րաֆֆին ապրել է բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը և Թուրքիան
հայերի հանդեպ վարում էին բացահայտ ազգաձուլման քաղաքականություն: Ճակատագրի
չար հեգնանքով նման իրադրություն էր Հայաստանում նաև IV դարում, երբ հայերի հանդեպ
նույն քաղաքականությունն էին վարում Պարսկաստանն ու Բյուզանդիան: Այս իրողություններն
էլ դարձել են վեպի պատմական հենքը, որոնց գեղարվեստական վերլուծության միջոցով Րաֆֆին
փորձել է ժամանակի քաղաքական ծանր կացությունից դուրս գալու ելք գտնել:
«Սամվել»
«Սամվելը» հայ գրող Րաֆֆիի պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը»
գրել է 1880-ական թթ., ավարտել 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» ամսագրում։ «Սամվելը» համարվում է
հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։
Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը IV դարում, Րաֆֆին ձգտում էր
նկարագրել Հայաստանը XIX դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր
հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։
«Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական
անցյալից»-գրել է Րաֆֆին։
Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական
գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները
հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը,
Համազասպուհին, թագուհի Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն
հայրենիքի։
Գործողությունը տեղի է ունենում IV դարի Հայաստանում, երբ պարսից արքա
Շապուհը գերում է Արշակ Բ-ին և Հայաստանը մնում է
անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին։ Վահան
Մամիկոնյանի որդի Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է եղբոր՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և
կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով
հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։
Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է
Հառաջաբանից, երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։
Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը հայկական գրականության
լավագույն կոթողներից մեկն է: Վեպը գրվել է հայկական դպրոցների փակման առիթով: Րաֆֆին
իր ժամանակաշրջանը համեմատում է IV դարի իրադարձությունների հետ,
որի ժամանակ ևս Հայաստանում տիրում էր համատարած անգրագիտություն:
Հառաջաբանում հեղինակը գրում է, որ
ինքը նպատակ է ունեցել գրել վեպ հայ ժողովրդի պատմական անցյալից: Վեպը գրել է որովհետև
գտել է, որ այդ ժամանակաշրջանում անհրաժեշտ է գրել պատմական վեպ: Ինչու. որովհետև պատմական
գրքերրը չէին արտացոլում ժողովրդի կյանքը, ծեսերը, սովորույթները, ընտանիքը: Պատմական
գրքերում անտեսված էր գործիչների, ժողովրդի ընտանեկան կյանքը, մենք չգիտեինք թե
ինչպիսի բնավորություն ուներ գործիչը, ինչպես էր իրեն դրսևորում ընտանիքում:
Անտեսված էր ժողովուրդը. Մենք չգիտեինք
թե ինչպես է ապրում ժողովուրդը, ինչ հանդեսներ ու ցնծություն ուներ, մեր վաճառականները
որ երկրների հետ եբ առևտուր անում, հովիվները ինչ անասուն են սնուցում:
Անտեսված էր կինը. ծանոթ չէինք այն
կանանց հետ, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին, չգիտեինք ով է կինը, որպես
ամուսին, որպես հասարակության անդամ:
Մենք չգիըեինք ինչ է հագել հայ արհեստավորը,
զորավարը, շինականը:
Ժողովրդի կենցաղը պատկերելիս օգտվել
է նաև պարսիկների ու մեդացիների սովորույթներից:
Տառապանք, ցավ, արյուն, ահա այն ուղին, որով անցել
է հայ ժողովուրդը դարձի ճանապարհին: Սակայն ամենածանր պահերին անգամ չի կորցրել անկախության
տենչը: Չորրորդ դարի ժողովրդի հերոսական պայքարն
իր արտացոլումն է գտել «Սամվել» պատմական վեպում: Վիպասանը պատմական իրադարձությունները օգտագործել է
բացահայտելու իր ժամանակաշրջանում հուզող շատ հարցեր: Արևելյան Հայաստանում մոլեգնում
էր թուրքական իշխանությունը:
Րաֆֆին դիմեց պատմական
հերոսական անցյալին, որպեսզի ոգևորի երիտասարդ սերունդին և ցույց տա ազատագրական իսկական
ճանապարհը:Պարսից Շապուհ արքան Տիզբոն է կանչում հայոց Արշակ թագավորին և սպարապետ
Վահան Մմիկոնյանին: Դավադրաբար Արշակին բանտարկում են Անհուշ բերդում, իսկ Վահան Մամիկոնյանին
մորթազերծ անում դավաճան իշխաններ Վասակ Մամիկոնյանի ու Մերուժան Արծրունի գլխավորությամբ
և պարսից բանակը մտնում է Հայաստան: Գալիս են ազգուրաց դավաճանները՝ ավերելու հայկական
հազարամյա քաղաքները և կրոնափոխ անելու ժողովրդին:
Գլխավոր հերոսը պատմավեպում Սամվելն է՝ դավաճան Վասակ
Մամիկոնյանի որդին:Նա իմանալով հոր դավաճանության մասին հոգեկան խոր դրամա է ապրում:
Նրա հոգում առաջացած պայքարը՝ ծնողասեր որդու և հայրենասեր հերոսի միջև, ավարտվում
պատմական դեպքերի զարգացման ընթացքի հետ և հեղիանկը համոզում է ընթերցողին, որ դավաճան
հոր և հայրենասեր որդու միջև բորբոքված փոխադարձ ատելությունը պետք է ավարտվի նրանցից
մեկի կործանմամբ: Րաֆֆին իր հերոսին բնութագրել է նաև կենցաղային անցյալից սովորություններով,
որոնք պատվասիրություն են ուսուցանում:
Սամվելը քայլելով այն վայրերով, որտեղ պարսից
զորքերը ավերածություններ էին կատարել, նրա հայրենասեր և զգայուն սիրտը խոցվում է:
Սամվելը «Արաքսի որոգայթներ» գլխում հանդիպում է իր հորը: Հայրը հպարտանում
էր որդու արտաքին տեսքով, սակայն մինչ այդ արդեն Սամվելի կողմից կատարվեց հայրասպանություն:Հայրը փորձում է սպանել որդուն, բայց Սամվելը
արագ մերկացնում է սուրը և պատժում դավաճան հորը:
Հեղինակը գովաբանում
է Սամվելի այդ արարքը, որը հանուն հայրենիքի էր: Սամվելը հորը սպանելուց հետո սպանում
է նաև մորը` հրապարակավ ասելով. «Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի
նաև ուրացող մորը»:
Հեղինակը կարողացել է
պատճառաբանել հերոսի գործողությունները և ընթերցողին ուժգնորեն համակել:Վեպը չնայած
ավարտուն չի, բայց ամբողջական գործի տպավորություն է թողնում: Սամվելին հերոսության
է մղում նաև սիրած աղջիկը՝ Աշխենը: Աշխենը իսկական հայ կնոջ եկրպար
է՝ նուրբ, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ հայրնեասեր, հայրենանվեր, ուժեղ և զորեղ:Աշխենի
հայրենանվիրությունը անվարձահատույց չմնաց: Հաղթական տոնախմբության ժամանակ Փառանձեմ
թագուհին դիմում է Աշխենին այսպիսի խոսքերով. «Անցել է խաղաղության ժամանակը,
եկել է արյան և կոտորածի տագնապը: Եվ դու՜, քո գովելի օրինակով, մի գեղեցիկ դաս տվեցիր
քո իշխանազուն քույրերին, թե երբ հայրենիքը վտանգի մեջ է, կնոջ քնքուշ մատներն ևս,
ասեղի փոխարեն պետք է նիզակ բանեցնեն, իսկ թելի փոխարեն, պետք է ձգեն աղեղի ամրապինդ
լարը: Դու կատարեցիր այդ հրաշալի կերպով: Եվ ես սիրելի Աշխեն, ահա այդ արժանավոր կամարով
գոտևորում եմ քո արիական մեջքը…»:
Աշխենը իսկական հայ կնոջ եկրպար է՝ նուրբ, գեղեցիկ, բայց միևնույն
ժամանակ հայրնեասեր, հայրենանվեր, ուժեղ և զորեղ:
Նրանք հայրենիքի սերը
վեհ են դասում անձնականից և զինվորագրվում են հայրենիքի ազատագրության գործին:
Վեպի դրական հերոսներից
է Մուշեղ Մամիկոնյանի որդին, հայրենասեր իշխանը համախմբում է և ղեկավարում ազատագրական
պայքարը:
Սամվելը առանց երկմտելու
սպանւում է նաև ուրացող մորը, ով կրոնափոխ էր եղել և ընդունել էր կրակապաշտությունը:
Սամվելը իր կերպարով ցույց
է տալսի հայրենասեր հային, ով պատրաստ է անգամ սպանել իր ծնողներին հայրենիքի համար,
դասելով հայրենիքը ամենից վեր:
Վեպը ընթերցողին սովորեցնում
է հայրենիքի և ժողովրդի ազատագրական գործին նվիրվելու և հերոսաբար զոհվելու պատրաստակամություն:
«Խենթը»
1877–78 թթ-ի ռուս-թուրքական
պատերազմի տարիներին նկատելի աշխուժացել էր հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը
լիահույս էին, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից:
Րաֆֆին, սակայն, համոզված էր, որ ամեն ազգ իր ազատությունը պետք է նվաճի սեփական ուժերով:
Վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով
Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական
պայքարի գաղափարը, զինված ապստամբությունը: Այս գաղափարները մարմնավորեց և նրա այս
ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացավ «Խենթը» (1881) վեպը:
Վեպը սկսվում է Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ: Հազար հոգիանոց հայ և ռուս զինվորների խումբն ընդդեմ քսան հազարանոց քրդական և թուրքական խառնիճաղանջ գազանային ամբոխի, որ զորք անգամ դժվար է կոչել: Միջնաբերդում չկա ոչ ջուր, ոչ ուտելիք, հիվանդների ու վիրավորների թիվն աճում է, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու համար ամեն անգամ զոհ են գնում մոտ քսան զինվոր: Միջնաբերդում ամրացած ուժերի ղեկավարն երդվում է Չհանձնվել քանի դեռ կենդանի են: Զինվորների ոգին կոտրվում է ավել, երբ ականատես են լինում, թե ինչպես երեք օր կոտորում են թուրքերը շրջակա հայկական բնակչությանը, գազանաբար հոշոտում, վառում, ամայացնում: Այստեղ է, երբ առաջին անգամ հանդիպում ենք գրքի հերոսին՝ Վարդանին, նույն ինքը՝ խենթին: Նա ոչ թե ցավով այլ կատաղությամբ է նայում ճանճերի պես կոտորվող հայերի բազմությանը, ասելով՝:Այս առաջին խոսքերից հասկանում ենք տարբերությունը նրա մտածելակերպի և մնացածի միջև: Եթե գրավվեր Բայազետի բերդը, ապա թուրքերը արագորեն կմտնեին Երևան:Երբ գալիս է անձնազոհության ժամանակը. պետք էր օգնության մասին նամակը դուրս բերել շրջափակող մահմեդականների օղակից և հասցնել Ռուսական Բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության, ապա այդ մահապարտի Խենթ պարտականությունը համարձակվում է իր վրա վերցնել միմիայն Վարդանը: Նա գիժ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և իմանում է թշնամու բանակի մասին ամեն բան, ապա իր նամակն ապահով հասցնում Տեր-Ղուկասովի բանակ:
Վեպը սկսվում է Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ: Հազար հոգիանոց հայ և ռուս զինվորների խումբն ընդդեմ քսան հազարանոց քրդական և թուրքական խառնիճաղանջ գազանային ամբոխի, որ զորք անգամ դժվար է կոչել: Միջնաբերդում չկա ոչ ջուր, ոչ ուտելիք, հիվանդների ու վիրավորների թիվն աճում է, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու համար ամեն անգամ զոհ են գնում մոտ քսան զինվոր: Միջնաբերդում ամրացած ուժերի ղեկավարն երդվում է Չհանձնվել քանի դեռ կենդանի են: Զինվորների ոգին կոտրվում է ավել, երբ ականատես են լինում, թե ինչպես երեք օր կոտորում են թուրքերը շրջակա հայկական բնակչությանը, գազանաբար հոշոտում, վառում, ամայացնում: Այստեղ է, երբ առաջին անգամ հանդիպում ենք գրքի հերոսին՝ Վարդանին, նույն ինքը՝ խենթին: Նա ոչ թե ցավով այլ կատաղությամբ է նայում ճանճերի պես կոտորվող հայերի բազմությանը, ասելով՝:Այս առաջին խոսքերից հասկանում ենք տարբերությունը նրա մտածելակերպի և մնացածի միջև: Եթե գրավվեր Բայազետի բերդը, ապա թուրքերը արագորեն կմտնեին Երևան:Երբ գալիս է անձնազոհության ժամանակը. պետք էր օգնության մասին նամակը դուրս բերել շրջափակող մահմեդականների օղակից և հասցնել Ռուսական Բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության, ապա այդ մահապարտի Խենթ պարտականությունը համարձակվում է իր վրա վերցնել միմիայն Վարդանը: Նա գիժ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և իմանում է թշնամու բանակի մասին ամեն բան, ապա իր նամակն ապահով հասցնում Տեր-Ղուկասովի բանակ:
Մեկ այլ խենթ էր Միքայել Դուդուկջյանը,
նույն ինքը Սալմանը, պոլսեցի մի կիրթ երիտասարդ, ով անձնազոհության գնով պայքար ու
ազգային գիտակցություն էր քարոզում: Նա քայլում էր գյուղից գյուղ, փորձում էր դպրոցներ
հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը, նա շրջում էր թռուցիկներ բաժանելով և բացատրելով,
որ«Ազգերի կրթության և ընդունակության
համեմատ փոփոխվում են նրանց անձնապաշտպանության զենքերը»:
Մեկ այլ հեղափոխական էր Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն
և զենք էր տեղափոխում: Այսպիսով մեր առջև բացվում է ավելի շուտ ազգային զարթոնքի քան
թե հեղափոխության համար պայքարող մի քանի երիտասարդներից բաղկացած խմբի գործունեությունը:Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին հետ է տեղափոխում ընթերցողին մի քանի տարով: Պատերազմը դեռ չի սկսվել։ Ալաշկերտ գավառը ապրում է իր սովորական առօրյայով։ Խաղաղ է նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Նրա հարկի տակ հաճախ հավաքվում են երկրի տարբեր կողմերից եկած հայ գործիչներ, որոնք քննարկում են հայ ժողովրդի վիճակը և այդ կացությունից դուրս գալու ուղիները։ Խաղաղությունը, սակայն հարաբերական էր, մի կողմից քուրդերըշ իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ անպատվում ու կողոպտում էին հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողն, որն չնայած հայ էր, բայց ավելի այլասերված էր քան ցանկացած թուրք«Հայը, ավելի քան օտարը, ինքն է իր թշնամին»: Տանուտեր Խաչոյի տանն էին հյուրընկալվել Վարդանը և Պարոն Սալմանը, նրա երկւո տղաների մեջ գտնելով համախոհներ: Այս տանը տեղի ունեցող քննարկումները շատ հատկանշական են. կապված Սալմանի և Վարդանի գործունեության հետ Ծերունի Խաչոն, արտահայտելով հայ գյուղացիության ընդհանուր ձայնը, այսպես է արտահայտվում«Հիմա, որդի, հողը պատրաստ չէ, ժողովուրդը պատրաստ չէ»:Գիշերներ տևող խոսակցությունների միջոցով Րաֆֆին արտահայտում է մի ամբողջ գաղափարախոսություն, առաջ է բերում ամենահրատապ խնդիրները և առաջարկում է բոլորին միայն մեկ լուծում ՝ պայքար, դիմադրություն. «Երջանիկ է այն ժողովուրդը, որ ատել գիտե: Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից»: Րաֆֆին չափազանց դեմ է գրում նաև եկեղեցու կողմից քարոզված համբերության, հնազանդության ու թուլության գաղափարներին.Սալմանի բերանով նա ասում է. «Համբերությունը մահ է... գերեզմանի մեջ է միայն մարդ համբերող դառնում: Մեր տանուտերերը, մեր վարդապետները մեզ համբերություն են քարոզում - շարունակեց նա մաղձոտ ձայնով,- Ախար նրանք քանդեցին մեր տունը և ասյ ստրկական վիճակին հասցրին մեզ: Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է ՝- բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա: Դժգոհությունը, տրտունջը և իր վիճակից մի ավելի բարեբախտ վիճակի ցանկանալը՝- ահա այն փրկարար շարժառիթները, որ կարող են ազատել մեզ ստրկւոթյունից: Բայց համբերության մեջ խեղդվում են, մահանում են այս տեսակ բարձր ձգտումները...
Ներկա է գրքում նաև կնոջ դերի մասնի առաջադեմ պատկերացումներ, օրիորդաց դպրոցների անհրաժեշտության թեման է արծարծված «Ոչինչ վերանորո գություն մի ժողովրդի կյանքում չէ կարելի կատարել առանց կնոջ մասնակցության: Եթե մեր ժողովուրդը մնացել է անշարժ, դրա գլխավոր պատճառը այն է, որ կինը չէ մասնակցում հասարակական գործերի մեջ»:
Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան էր, որին տղայի զգեստներ հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Նրա աղջիկ լինելը թաքցնում են՝ քրդերի չար նկրտումներից հեռու պահելու համար։ Լալայի աղջիկ լինելը գիտեր և նրա վրա աչք ուներ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին։ Վերջինս էլ դառնում է տանուտեր Խաչոյի բարեկեցիկ ընտանիքի քայքայման պատճառը։ Այսպես է նկարագրում Րաֆֆին այս գազանների սերը «Ամբողջ տիեզերքի մեջ չկա մի բան, որ այնպես խոնարհեցնի մարդկանց, որքան սերը: Մարդկության ամենասարսափելի հրեշները, որոնցից դղրդում են աշխարհները, որոնք ներկում են արյունով երկրները, որ ահուդողի մեջ են պահում ազգերը, - խոնարհվում, ծնկի են գալիս սիրած կնոջ առաջ: Միայն այստեղ նրանք մարդ են, մարդկային են»: Լալա-Ստեփանիկի աղջիկ լինելը գիտեր նաև Վարդանը և սիրում էր նրան։ Սերը փոխադարձ էր։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվում են Խաչոյի որդիները, Սալմանը, և Վարդանը: Լալան ստիպված փախուստի է դիմում, որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքը: Քանի որ պատերազմն արդեն սկսվել էր, և թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթականության ճանապարհն էր բռնել, Լալան էլ նրանց հետ միասին գաղթում է Արևելյան Հայաստան, Վաղարշապատ, ուր և ծանր հիվանդանում է ու մահանում: Վաղարշապատում տեսնում ենք հայ հոգևորականության աղտոտվածությունը, ժանտախտային, անմարդկային, անսուրբ մտածելակերպը: Այստեղ է Րաֆֆին արտահայտում իր հետևյալ միտքը «Մի ազգ, որ հույսը դրել է միայն եկեղեցիականների վրա, նրա կործանման սկիզբը մոտ է վախճանին», և շարունակում է՝ հույս հայտնելով, որ«ժամանկը կմերկացնի խայտառակ իրականությունը»: Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել էր Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակն Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է Լալային գտնելու, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը: Հուզիչ և ողբերգական է Վարդանի և Լալային սերը: Գրկած Լալայի շիրիմը, ցավից ցնորված Վարդանը տեսլիքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ: Այս՝ անձնական տեսանկյունից տխուր ու անասելի ծանր, բայց ազգային տեսանկյունից հզորացած հույսերով է թողնում Րաֆֆին իր ընթերցողին և դրանով իսկ հասնում է իր նպատակին ՝ դարձնելով այդ ընթերցողներին նորօրյա «Խենթեր»: