пятница, 19 июля 2013 г.

Մեղրի բուժիչ հատկությունները


 
 Դեռևս Եգիպտոսում հայտնաբերված այս  քաղցր բուժող միջոցը մեզ է հասել դարերի ու քաղաքակրթությունների միջով և այժմ որպես բուժիչ միջոց օգտագործվում է ամբողջ աշխարհով մեկ:  
Պրոֆեսոր Փիթեր Մոլանը` Նոր Զելանդիայի  Վայկատո համալսարանի Մեղրի հետազոտությունների բաժնից, իր հատուկ հարցազրույցի ժամանակ նշել է, որ դեռևս 4000 տարի առաջ եգիպտացիները մեղրով վիրակապեր էին պատրաստում  վերքերի բուժման համար:
«Եգիպտացիներն օգտագործում էին  մեղրը աչքերի հիվանդությունների բուժման համար», -նշում է պրոֆեսոր Մոլանը, ով հայտնի է բժշկության մեջ մեղրի օգտագործման մասին արված շուրջ 30 տարվա հետազոտական իր փորձով: Եգիպտական աչքի կաթիլներն արդյունավետ էին այն ժամանակ և արդյունավետ են նաև մեր օրերում:
«Ես ինքս էլ օգտագործում եմ այն»,-նշում է Մոլանը: Ժամանակակից աչքի կաթիլների ֆորմուլան 50% մեղր և 50% կոկոսի յուղ է պարունակում: Մեկ կամ երկու փափուկ կաթիլ, և ձեր աչքերում ամեն ինչ կպարզվի:
Այն նաև լավ է ազդում փակ քթի դեպքում: Մեղրն ունի հակաբորբոքային ազդեցություն, որը պակասեցնում է քթի արտադրությունը:
Իսկ իր հակաբակտերյալ ազդեցության շնորհիվ մեղրն օգտագործվում է վերքերի բուժման համար: 
Ինդիանայի հիվանդանոցի վիրաբուժության կենտրոնի ավագ բուժքույր Սինդի Փուգը նշում է, որ արդեն հինգ տարի է, ինչ կենտրոնում վիրաբուժության մեջ մեղր են օգտագործում, մասնավորապես ԱՄՆ սննդի և դեղորայքի գործակալության կողմից հաստատված բժշկական մեղրը` Մեդիհանին (Medihoney), դիաբետիկ խոցերի և այլ դժվար բուժվող վերքերի համար: Medihoney-ն Կանադայի«Derma Science» ընկերության կողմից արտադրվող բրենդ է: Նրա հիմնական բաղադրության մեջ մտնում են Լեպտոսպերմում ծառատեսակի և Նոր Զելանդիայի էնդեմիկ որոշ բուսատեսակների ծաղկափոշիներ: 
Փուգը նաև նշում է, որ ամբողջ երկրի տարածքով մեղրն օգտագործվում է մի քանի բուժական կենտրոններում:
Նույնիսկ հասարակ բնակչությունն է օգտագործում մեղրը տարբեր հիվանդությունների բուժման համար: 
ԱՄՆ Պաշտպանության բյուրոյի բնապահպանության բաժնի կառավարիչ Փոլ Դեյվիսը նշում է, որ ձեռքերով շատ է աշխատում և վնասվածքներ ստանալու դեպքում գոլ ջրով լվանում է վերքերը, քերծվածքներն ու կտրվածքները, այնուհետև մեղր քսում դրանց վրա, և այն օգնում է` շուտ է ապաքինվում: Մեղրն անհավանական ազդեցություն ունի: Իհարկե, մեղրն օգտակար է ինչպես արտաքին օգտագործման համար` մաշկին, վերքերին քսելու, այնպես էլ տարբեր հիվանդությունների դեմ ներքին օգտագործման համար: Ըստ Ֆրանք Բուոնանոտտեի` Բոստոնի Հանիմարք Ինտերնեյշանալի (Honeymark International) գործադիր տնօրենի, մեղր ուտելը կարող է բուժել ստամոքսի խոցը, ստամոքսի ցավը, կոկորդի ցավն ու բորբոքվածությունը, աղեստամոքսային ու մարսողական հիվանդությունները: Այն նաև բարձրացնում է իմունային համակարգն ու էներգիա փոխանցում:
Հանիմարքն արտադրում է Նոր Զելանդական մանուկա թփից ստացվող նույնանուն Մանուկա մեղրը: Մանուկայից պատրաստված մեղրը հակաբակտերյալ հատկություն ունի իր հակահիդրոգեն պերօքսիդների շնորհիվ: Այս մեղրը կուլ տալու դեպքում այն կարող է ձերբազատել ձեզ տանջող աղեստամոքսային տրակտի հիվանդություններից: 
ԱՄՆ կառավարությունն ու տարբեր մասնավոր հետազոտություններ ցույց են տվել, որ ամերիկացիների 20%-ը տառապում է աղեստամոքսային տրակտի հիվանդություններից և տարեկան միլիարդավոր գումարներ ծախսում ֆարմացևտիկ դեղորայքի վրա, որպեսզի բուժվի հիվանդությունը:
Այս դեպքում դուք կարող եք քիմիական դեղորայքին օգտակար այլընտրանք գտնել: Փորձեք մեղրը` բնական ու ավելի քաղցր բուժման միջոց:
Ըստ Բուոնանոտեի` մեկ թեյի գդալ մանուկայի մեղրը ամեն ճաշից 30 րոպե առաջ օգտագործելը ձեզ կազատի աղեստամոքսային խնդիրներից: Սական մեղրի օգտակարությունն այսքանով չի սահմանափակվում: Այն օգտակար է ամբողջ օրգանիզմի համար, երբ էլ այն օգտագործեք:
Հետևենք Earth Clinic այլընտրանքային բժշկության մասին կայքի կողմից հրապարակված հետևյալ խորհուրդներին`
  • Կեսօրին մեկ գավաթ սուրճի կամ Ռեդբուլի փոխարեն ըմպեք մեկ բաժակ ջրում լուծված մեկ ու կես թեյի գդալ մեղր մի փոքր դարչինի փոշու հետ: Ամեն օր օգտագործելու դեպքում Էներգիան կբարձրանա մեկ շաբաթվա ընթացքում:
  • Աշխատանքից հետո կարող եք բղավելով հարձակվել ձեր երեխաների վրա՞: Մեղրը կօգնի հանգստացնել նյարդերը: Այն կօգնի ձեզ ավելի լավ քնել գիշերը: Անքնությունից խուսափելու համար մեկ թեյի գդալ մեղր կերեք ընթրիքին և երկու թեյի գդալ`  քնելուց առաջ:
  • Նույն քանակությամբ, այսինքն` երկու թեյի գդալ մեղրը քնելուց առաջ կօգնի նաև խուսափել իմպոտենցիայից: Դեռևս հնից Հնդկաստանում այն բնական դեղորայք է և խորհուրդ է տրվում օգտագործել թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց, ինչի արդյունքում անցած տարի Հնդկաստանի բնակչությունը հասավ 1,170,938,000-ի:
  • Այժմ,  երբ ձեզ լավ եք զգում, կցանկանաք ավելի երկար ապրել և մի գավաթ երկարակեցության թեյ փորձել: Եռացրեք 3 բաժակ ջուր 4 թեյի գդալ մեղրի հետ, ավելացրեք մեկ թեյի գդալ դարչին: Օրական 3-4 անգամ ըմպեք ¼ բաժակ այս թեյից և այն էներգիա կտա ձեր օրգանիզմին ու  կփափկեցնի ձեր մաշկը:
  • Բացի փափուկ մաշկից մեղրը հրաշալի միջոց է նաև խումհարի (похмелье) դեմ: Հացի վրա քսած մեղր կերեք: Մեղրի ֆրուկտոզան արագորեն դուրս կմղի օրգանիզմից ալկոհոլը:

Комментариев нет:

Отправить комментарий