Շակիրան երեխա չի ունեցել
Այսօր
միջազգային տարբեր լրատվամիջոցներ մեկը մյուսի հետևից հայտնեցին Շակիրայի
ծննդաբերության լուրը: Բանն այն է, որ երեխայի հայրը` հայտնի ֆուտբոլիստ
Ժերար Պիկեն, Twitter-ի իր էջում իսպաներենով գրել էր, որ իրենք որդի են
ունեցել: Ավելի ուշ, երբ տարբեր ԶԼՄ-ներ սկսել են կանխատեսել, թե ինչպես
կկոչեն տղային, Պիկեն ասել է` երեխան արդեն անուն ունի, մենք նրան
Ինոկենտիոս ենք անվանել: Շնորհավորում եմ բոլորիս Ծիծաղի օրվա
կապակցությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий