
Մթության
մեջ փայլող կատունների աչքերը վատ համբավ են ձեռք բերել:Դարերի ընթացքում
սև կատունները համարվել են չարիք բերողներ,իսկ այն համոզմունքը,որ կատվի
աչքերը փայլում են իրնեք իրենց,հասել է մինչև մեր օրերը:Սակայն պարզագույն
փորձն ապացուցում է ճիշտ հակառակը:Եթե կատվին գցենք առանց պատուհանների մի
սենյակ,ապա նրա աչքերը մթության մեջ այլևս չեն փայլի:Կատվի աչքերը փայլը
բացատրվում է նրանով,որ աչքերն արտացոլում են ընդհամենը արտաքին աղբյուրի
լույսը:Այդ պրոցեսը տեղի է ունենում հետևյալ կերպ.երբ լույսը թափանցում է
բիբից և ակնաթաղանթներից ներս և հասնում լուսազգաց ցանցին,այն ամբողջովին
չի կլանվում և հետագայում լուսավոր ցանցով ետ է արտացոլվում, ինչն էլ
օգնում է կենդանուն մթության մեջ լավ տեսնելու համար:Ընդ որում աչքերի
լուսարձակումը ,որը կա կատուների ինչպես նաև գիշերային կյանք վարող նաև
ուրիշ կենդանիների մոտ,հատուկ է բոլոր աչքերին:Դա կարող եք տեսնել նաև
մարդու մոտ,եթե որևե մեկի աչքերը լուսավորեք պայծառ բռնկվող լույսով:
Ահա թե ինչու է երբեմն լուսանկարների մեջ հանդիպում վառ կարմիր լույսով փայլող մարդկանց աչքեր