Ամանորյա գեղեցիկ աքսեսուար մեր ձեռքերով (Photo)
Ani Hakobyan
Բոլորդ էլ խանութներում տեսած կլինեք այս գեղեցիկ թելի գնդերից, բայց երբևէ մտածած չեք լինի, թե ինչքան հեշտ են դրանք պատրաստվում:
Ես ինքս պատրաստել եմ այս գեղեցիկ գնդերից և ուզում եմ ձեզ հետ կիսվել դրանք պատրաստելու եղանակով:
Պատրաստելու
համար մեզ հարկավոր է թել, ինչ գույն կցանկանաք, սոսինձ (пва клей), ասեղ և
փուչիկ: Սոսինձը լցնում ենք որևէ ամանի մեջ (կարող եք ավելացնել նաև
տարբեր տեսակի փայլեր ըստ ցանկության), թելը թաթախում ենք սոսնձի մեջ հետո
փաթաթում ենք փուչիկին: 30 րոպեի չափ թողնում ենք որ չորանա, ասեղով
պայթեցնում ենք փուչիկը և զգուշությամբ հանում գնդի մեջից: Իսկ հիմա բոլոր
քայլերը հերթականությամբ կներկայացնեմ նկարներով`
Իսկ պատրաստի գնդերը արդեն կարող եք օգտագործել ըստ ձեր երևակայության :)
Комментариев нет:
Отправить комментарий