суббота, 26 января 2013 г.


Աշխարհի 10 անհավատալի ժայռային քաղաքները

Երկիր մոլորակի վրա գոյություն ունեն ճարտարապետական այնպիսի գլուխգործոցներ, որոնք ոչ թե առանձին գեղեցիկ կառույցներ են, այլ ամբողջական քաղաքներ՝ կառուցված ժայռերի վրա կամ լեռների եզրերին: Այս քաղաքները ունեն ապշեցուցիչ տեսք և ճարտարապետություն: Ահա աշխարհի ամենահետաքրքիր ժայռային քաղաքների տասնյակը:

10. Կաստելֆուլիտ դե լա Ռոկա
Castellfollit de la Roca
Կաստելֆուլիտ դե լա Ռոկան համարվում է Կատալոնիայի շրջանի (Իսպանիա) ամենագեղեցիկ գյուղաքաղաքներից մեկը: Այն կառուցված է բազալտի ժայռերի վրա՝ գետի երկու կողմերում: Կառույցների մեծ մասը, կարծես թե կախված են ժայռերի եզրերից և թվում է, թե ցանկացած պահի կարող են ներքև թափվել: Ամբողջ գյուղաքաղաքը գրավում է մոտավորապես 2.5-3.5 կմ2տարածություն: Գյուղի ամենահին հատվածները կառուցվել են միջնադարում: Իսկ տները կառուցված են հրաբխային ծագում ունեցող քարերից:
9. Ռոկամադուր
Rocamadour
Ռոկամադուրը՝ Ալզու գետի եզրին (հյուսիսային Ֆրանսիա), ժայռերի վրա կառուցված փոքրիկ մի գյուղաքաղաք է: Ռոկամադուրում կառուցվող շինություններն աստիճանաբար տարածվել են ժայռերի ուղղությամբ՝ դեպի վեր: Կառույցների բարձրությունների միջև եղած տարբերությունը մեծանում է քաղաքի ստորին մասից դեպի եկեղեցիներ, որոնք ժայռերի միջնամասում կառուցված հսկա շինություններ են: Գյուղաքաղաքը, որը հիմնադրվել է 12-րդ դարում, համարյա ամբողջությամբ լքվել էր Ֆրանսիական հեղափոխության պատճառով: Այսօր այն կրկին ճանաչված է ինչպես տուրիստների, այնպես էլ ուխտավորների շնորհիվ, որոնք գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սուրբ Ամադուրին: Լեգենդի համաձայն՝ Սուրբ Ամադուրը Հռոմում ականատես է եղել Սուրբ Պետրոսի և Սուրբ Պողոսի մահվանը, ապա եկել է Ռոկամադուր ու դարձել ճգնավոր:
8. Բոնիֆացիո
Bonifacio
Բոնիֆացիոն Կորսիկայի հյուսիսային ծայրում կառուցված քաղաք է: Քաղաքը և դրան կցված կառույցները գտնվում են ժայռերի եզրերից մոտ 70մ հեռավորության վրա:  Ժայռերը թուլացել են օվկիանոսի պատճառով, որի հետևանքով անդունդի եզրին կառուցված շինությունները փլվելու վտանգի տակ են գտնվում: Օվկիանոսից Բոնիֆացիոն երևում է որպես սպիտակ, արևի տակ փայլող մի քաղաք, որը կախվել է առջևում գտնվող ջրերի վրա:
7. Ակապուլկո
Acapulco
Ակապուլկոն մեքսիկական առողջարանային քաղաք է, 1950-ականներին ճանաչվել է որպես հոլիվուդյան աստղերի և միլիոնատերերի հանգստավայր: Այսօր էլ այն մնում է ճանաչված տուրիստական քաղաք, հատկապես մեքսիկացիների և ԱՄՆ-ից ժամանող ուսանողների համար: Ակապուլկո այցելությունը լիարժեք չի լինի առանց ժայռերի վրայից ջրասուզակների կատարած ցատկերը դիտելու: Ջրասուզակները այդպիսի ցատկեր են անում սկսած 1930-ական թվականներից:
6. Մեսա Վերդե
Mesa Verde
Մեսա Վերդեն գտնվում է հյուսիսային Կոլորադոյում և համարվում է հնագույն Անասազի ցեղերի բնակավայրը: Այն, երևի թե, ԱՄՆ-ի տեղաբնակների կողմից թողած ամենաարժեքավոր հնագիտական հուշարձանն է: 12-րդ դարում անասազիները սկսեցին տներ կառուցել ձորերի պատերի վրա՝ ոչ խորը քարանձավների մեջ: Այս տներից որոշները ունեն շուրջ 150 սենյակ: Ամենահայտնիները Ժայռե Պալատը և Տուն Եղևնին են: 1300 թվականին անասազի ամբողջ ցեղը լքել է Մեսա Վերդեի տարածքը, բայց ավերակները մինչև օրս շատ լավ պահպանվել են: Այս ցեղի հանկարծակի հեռացումը մնում է դեռևս անբացատրելի: Անասազի ցեղի փախուստը բացատրող մի շարք տեսություններ կան: Որոշ հետազոտողներ կարծում են, թե ցեղը ոչնչացել է երաշտից, մյուսները՝ որ նրանք փախել են հյուսիսից այլ ցեղերի հարձակման պատճառով:
5. Բանդիագարա
Bandiagara Escarpment
Բանդիագարան գտնվում է Մալիի դոգոնների պետության մեջ, այն կառուցված է ավազաքարով և բարձրանում է շուրջ 500 մետր: Այս ժայռերը ժամանակին բնակեցված են եղել թելեմ ցեղերի կողմից: Նրանք քարանձավներում՝ ժայռի երկարությամբ, կառուցել են տասնյակ գյուղեր: Չնայած որ 14-րդ դարում դոգոնները քշեցին թելեմներին, այս բնակավայրերը պահպանվել են մինչև այսօր:
4. Ռոնդա
Ronda
Ռոնդան գտնվում է Իսպանիայի Մալագա պրովինցիայում և հայտնի է իր բազմաձև ժայռերով: Այն կառուցվել է շուրջ 760 մետր բարձրության վրա: Քաղաքը Գուադալեևին գետով բաժանված է երկու մասի, որոնց միջև գտնվում է Էլ-Տաջո ձորը: Ձորը հատող 3 կամուրջներ կան, որոնց միջոցով մարդիկ տեղափոխվում են Ռոնդայի մի հատվածից դեպի մյուսը: Քաղաքի ճարտարապետությունը մեծ ազդեցություն է կրել հռոմեացիների և մավրերի կողմից, որոնք ժամանակին տիրել են այս տարածքներին: Ռոնդան համարվում է ցլամարտի ծննդավայրը, և Իսպանիայի ամենահին ցլամարտի արենան գտնվում է այստեղ:
3. Ալ Հաջարա
Al Hajjara
Ալ Հաջարան Եմենի Հարազի լեռներում գտնվող պատմական ժայռային քաղաք է: Այն Եմենի ամենատպավորիչ և ամենահեշտ հասանելի լեռնային գյուղաքաղաքներից մեկն է: Քաղաքը կառուցված է լեռների մեջ, լեռների շրջակայքում գտնվող քարհանքի քարերի միջոցով: Ալ Հաջարան թվագրվում է 12-րդ դարին:
2. Պոզիտանո
Positano
Պոզիտանոն Կոմպանիայում գտնվող մի փոքրիկ քաղաք է և Իտալիայի տուրիստական ամենահայտնի վայրերից մեկն է: Քաղաքը կարծես թե տարածված է լեռան ամբողջ հարթության վրա՝ վերևից ներքև: Միջնադարում այս քաղաքը ծաղկում է ապրել, բայց 19-րդ դարում բնակչության մոտ կեսը հեռացել է: 20-րդ դարում գրող Ջոն Ստեյնբերգի շնորհիվ Պոզիտանոն աղքատ ձկնորսական քաղաքից վեր է ածվում գեղեցիկ տուրիստական քաղաքի:
1. Սանտորինի
#1 of Incredible City Cliffs
Սանտորինին Հունական կղզիների շարքին պատկանող մի փոքրիկ հրաբխային կղզի է: Այն հայտնի է իր հիասքանչ տեսարաններով, ապշեցնող մայրամուտներով, սպիտակ ներկված տներով և իր ակտիվ հրաբխով: Ֆիրան՝ Սանտորինիի մայրաքաղաքը, վենետիկյան և կիկլադյան ճարտարապետությունների խառնուրդ է: Ֆիրայի՝ քարերով պատրաստված նեղ փողոցները լիքն են սրճարաններով, հյուրանոցներով, խանութներով, որոնք մինչև 400մ բարձրանում են քաղաքի ժայռերի վրա: Ֆիրայի դիմաց՝ կղզու ամենաբարձր հատվածում, գտնվում է Օյան՝ իր սպիտակ պատեր ունեցող տներով, որոնք մխրճված են հրաբխային քարերի մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий