Աշխարհի 10 ամենավտանգավոր շների ցեղատեսակները. փախեք, երբ հանդիպեք նրանց
Դարեր շարունակ շները եղել են մարդկանց ամենալավ ուղեկիցները և պաշտպանները: Այսօր շները ամենատարածված ընտանի կենդանիներն են, և շատերը դարձել են բազմաթիվ ընտանիքների անբաժան մասը: Ամենաագրեսիվ շների ցանկը կազմելիս ուշադրություն է դարձվել, թե շները ինչ նպատակի համար են վարժեցվել: Որոշ մարդիկ, ովքեր պահում են այս կենդանիներին, նրանց վերաբերվում են սեփական երեխաների պես, դրա համար ընդհանրապես որևէ վտանգի չեն ենթարկվում: Ցուցակը կազմելիս ուշադրություն է դարձվել նաև շների շատ առանձնահատկությունների վրա, հաշվի են առնվել յուրաքանչյուր ցեղատեսակի բնույթն ու ագրեսիվությունը: Այս հոդվածի հիմնական նպատակն է ցույց տալ, թե որքան վտանգավոր կարող են լինել այս շները, եթե հատուկ վարժեցված են: Բայց միևնույն ժամանակ այս շները կարող են ընդհանրապես վտանգավոր չլինել. ամեն ինչ կախված է տերերից և այն միջավայրից, որում նրանք ապրում են:
Հոդվածի նպատակն է նաև տեղեկացնել ապագա և ներկա տերերին այս շների առանձնահատկությունների մասին և պարզել, թե արդյո՞ք նրանք պատրաստ են համակերպվել շնից սպասելիքների հետ: Այս կենդանիներին անվանելով «ամենավտանգավոր»՝ մենք նկատի չենք ունեցել, որ նրանք չեն ընդունում սերը և նվիրված չեն իրենց տերերին, ընդհակառակը՝ իրենց տիրոջ համար նրանք իրենց կյանքն անգամ կտան առանց դրա մասին նույնիսկ մտածելու: Սակայն այս ամենը ձեռք է բերվում վարժեցման և սիրո միջոցով: Այս գրառումը նպատակ չունի ցածրացնել այս կենդանիներին, ոչ էլ համոզել ձեզ, որ նրանց այլևս պետք չի պահել:
Չոու չոուԴալմատինները գեղեցիկ, սպիտակ գույնի շներ են՝ պուտերով: Վաղ 1700-ական թվականներին դալմատինները օգտագործվում էին որոշակի տարածքներ գողերից և այլ կենդանիներից պաշտպանելու համար: Դալմատինները էներգիայով լեցուն են և բավականին արագ ու ակտիվ: Նրանք նաև շատ հանդուրժող են այլ կենդանիների և մարդկանց նկատմամբ: Շատ հարմար է այս շներին պահել որպես տնային կենդանիներ, չնայած որ նրանք ունեն շատ անհանգիստ բնավորություն: Դալմատինները կշռում են 20-32 կգ և ամենաշատը տարածված են եղել Յուգոսլավիայում:
Բոքսյորը շան ամենահետաքրքիր ցեղատեսակներից է: Այն իր անունը ստացել է տիրոջ հետ խաղալու ժամանակ՝ բռնցքամարտիկ հիշեցնող յուրահատուկ շարժումներ կատարելու համար: Բոքսյորները ամենաերկար լեզու ունեցող շներն են: Նրանք կշռում են 23-33 կգ և ամենաշատը հանդիպում են Գերմանիայում: Բոքսյորը տարբերվում է իր բնավորությամբ և կարող է լինել ընտանիքի հավատարիմ ընկեր: Ունենալով ամուր կառուցվածք և լինելով էներգիայով լեցուն՝ այս շները հիանալի ատլետներ են և շատ վտանգավոր են գողերի ու հանցագործների համար:
Կանարյան շուն
Կանարյան դոգը ամենամեծ և ամենավտանգավոր շներից է: Ունենալով 37-55 կիլոգրամ քաշ՝ այս հսկա կենդանիները ոչ միայն վտանգավոր են, այլև ունեն սարսափեցնող տեսք: Այս ցեղատեսակը առաջացել է Կանարյան կղզիներում: Երբ կանարյան դոգը գազազում է, միայն փորձառու վարժեցնողն է կարողանում նրան հանգստացնել: Կանարյան դոգը շատ ուժեղ է կծում:
Ալյասկայի մալամուտ
Մալամուտները շատ աշխատասեր շներ են: Նրանք սովորաբար հանդիպում են ձյունառատ տարածքներում, որտեղ սովորական տրանսպորտը օգտագործելը շատ դժվար և բարդ է: Մալամուտը ունի ավելի շատ դրական, քան բացասական գծեր: Բայց, այնուամենայնիվ, այն շատ վտանգավոր է, քանի որ շատ դժվար է խաղաղվում, երբ կատաղում է: Այս շների քաշը 35-46 կգ է, ամենաշատը տարածված են Ալյասկայում:
ԼայկաԴոբերման փինչեր
Դոբերման փինչերները աշխարհում ճանաչված են իրենց բազմաթիվ հատկանիշներով. նրանք մարդու համար շատ լավ ուղեկցորդ են, հավատարիմ են, հեշտ են վարժեցվում, շատ խելացի են և նրանց կարելի է վստահել՝ ի տարբերություն որոշ մարդկանց: Այս հատկանիշների շարքում մենք չենք կարող անտեսել կամ մոռանալ նրա ագրեսիվության բարձր մակարդակը, որի պատճառով հաճախ շատ դժվար է լինում հանդարտեցնել կատաղած դոբերմանին: Զինված ուժերը այս շներին օգտագործում է գողերին և հանցագործներին բռնելու, ինչպես նաև թմրանյութերի և պայթուցիկների հայտնաբերման համար: Դոբերման փինչերը ունի 30-42 կգ քաշ և ծագումով Գերմանիայից է:
Գերմանական հովվաշունՓիթ բուլ
![]() |
Փիթ բուլը աշխարհում շան ամենավտանգավոր ցեղատեսակն է, ինչպես նաև` ամենաանհասկանալին: Փիթ բուլը նախատեսված չէ բոլորի համար, այնպես որ զգույշ եղեք նրա հետ որևէ կոնտակտ հաստատելիս: Այս շունը ունի մեծ, հզոր մկաններ, մեծ ծնոտներ և այդ պատճառով ամենամեծ կծելու ուժը: Այն ունի 25-30 կգ քաշ:

Комментариев нет:
Отправить комментарий