четверг, 31 января 2013 г.







Առեղծվածային կարմիր նշաններ տիեզերքից


Երեկ` կեսօրից հետո  (տեղացիների հավաստմամբ` 13:50-13:55), Բերմուդյան կղզիներում գտնվող Սենթ-Ջորջ քաղաքից տեսանելի էին կարմիր ազդանշաններ երկնքից: Նախքան բուն նյութին անցնելը կցանկանայի մի բան ասել...
... Ցանկացած հաջողության, հաղթանակի (նաև ինքդ քո նկատմամբ տարած) հիմքն աշխատանքն է: Եթե ուզում ես ընկերներ ունենալ, բարի եղիր նրանց նկատմամբ ու սովորաբար  փոխարենը նույնն էլ կստանաս: Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Ուշադրությունը տեղափոխել միայն աշխատանքի, օգնելու ու փոխադարձ օգնություն չակնկալելու վրա, և հաջողությունը թիթեռնիկի նման կամաց կնստի մեր ուսին, երբ չհիշենք էլ նրա մասին: Ամեն ինչ գրողի տարած պարզություն ունի: Բայց մեզ մոտ ոչինչ չի ստացվում: Որովհետև երբեմն թեքվում ենք ճանապարհից, անդունդ, փոս, պատյան.. Որովհետև բուն գործին անցնելու ու կյանքի բնականոն հունի մեջ մտնելու համար մեզ պետք են երկնային, անհավատալի, անհնարին թվացող ազդանշաններ, «Որևէ նշան Աստծուց»: Մենք արդեն հարմարվել ենք մեր վիճակին ու միայն այդ պատճառով որոշ նպատակներ դարձնում ենք «կյանքի նպատակ», երբ դրան կարելի է հասնել միայն մի շաբաթվա ընթացքում: Մենք էլի սխալվում ենք, ու, գիտեք, դա երբեմն նույնսիկ ԼԱՎ է: 
   Հուսահատության  ու անորոշության շղթաներից չխեղդվելու, սև փոսից դուրս գալու  համար ուղարկում եմ Երկնից հղված Փրկչաց  կարմիր ազդանշանը... Բողոքեք, անիծեք, գոռացեք, հետո կտրեք ձեր ձայնը վերջապես ու սկսեք ինչ-որ բան անել... 

Комментариев нет:

Отправить комментарий