Սոդան` որպես կոսմետիկ միջոց. ինչպես օգտագործել
Սովորական սոդայաջուրը օգնում է հետևել նաև որոշ պարագաների մաքրությանը: Կարող եք սոդայաջրով լվանալ Ձեր սանրերը, խոզանակները:
Սկսենք
դեմքի խնամքից: Որպեսզի ազատվենք աչքերի ներքևի կոպի ուռածությունից, մեզ
պետք կգա 1 թ. գդալ սոդա և մի բաժակ ջուր: Այս լուծույթով թրջում ենք
բամբակն ու դնում աչքերին: Թողեք մի քանի րոպե այդպես:
Սոդան հիանալի մաքրում է օրգանիզմը խարամից և ջրի ավելցուկներից, բայց չարաշահել այն խորհուրդ չի տրվում:
Սոդայով կարելի է պատրաստել նաև հանգստացնող քսուք` լոգանքի համար: Ձեր սիրած եթերային յուղից մի քանի կաթիլ և 2 ճ. գդալ սոդա ու նույնքան աղ խառնեք իրար: Պահեք այս խառնուրդը ապակե անոթի մեջ: Երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, լոգարանի ջրի մեջ լցրեք ընդամենը 1ճ. գդալ այս խառնուրդից և թողեք՝ լավ լուծվի: Այս լուծույթը նաև աստիճանաբար քչացնում է ցելյուլիտը:
Սոդան հիանալի մաքրում է օրգանիզմը խարամից և ջրի ավելցուկներից, բայց չարաշահել այն խորհուրդ չի տրվում:
Սոդայով կարելի է պատրաստել նաև հանգստացնող քսուք` լոգանքի համար: Ձեր սիրած եթերային յուղից մի քանի կաթիլ և 2 ճ. գդալ սոդա ու նույնքան աղ խառնեք իրար: Պահեք այս խառնուրդը ապակե անոթի մեջ: Երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, լոգարանի ջրի մեջ լցրեք ընդամենը 1ճ. գդալ այս խառնուրդից և թողեք՝ լավ լուծվի: Այս լուծույթը նաև աստիճանաբար քչացնում է ցելյուլիտը:
Իսկ
պիլինգի համար պետք է ընդամենը լվացվելու հեղուկի հետ խառնել մի փոքր սոդա
հենց ձեռքի վրա: Հեղուկը քսեք մերսող շարժումներով, որպեսզի սոդայով սկրաբը
նուրբ մաքրի երեսի մաշկը, դարձնի այն անսովոր նուրբ ու հարթ: Այսպիսի
սկրաբը համապատասխանում է նաև շատ զգայուն մաշկ ունեցողներին:
Սոդայի
լուծույթը հիանալի է նաև բշտիկային ցանի դեմ: Գոլ, բայց ոչ խիտ սոդայի
լուծույթով լվացվեք, իսկ եթե առանձին մեծ բշտեր են, այդ դեպքում սոդային մի
փոքր ջուր ավելացրեք, խառնեք: Թանձր զանգվածը քսեք հենց բշտիկի վրա և
թողեք 30 րոպե:
Շաբաթական
մեկ անգամ կարող եք դիմակ պատրաստել պրոբլեմային մաշկի համար: Դիմակը
նվազեցնում է յուղոտությունն ու բալանսի բերում մաշկը: 1թ. գդալ խմելի
սոդան խառնեք 2 ճ. գդալ ալյուրի հետ և մի փոքր լուծեք տաք ջրով: Ստացված
զանգվածը մերսող շարժումներով քսեք մաշկին և լվացեք 10 րոպե անց:
Իսկ հիմա
սպիտակեցնում ենք ատամները… Պետք չէ հատուկ մածուկներ գնել, բավական է
ամենօրյա հասարակ ատամի մածուկը: Ատամի մածուկը լցնում ենք խոզանակի վրա,
ավելացնում մի փոքր սոդա և լվանում ատամները: Այս լվացումը չի քայքայում
էմալն ու զգուշորեն մաքրում է ատամները:
Սոդան
կարող է օգնել նաև լնդերի բորբոքման դեմ: Դրա համար այն մի փոքր թրջեք
ջրով, ստացված զանգված քսեք լնդերին և մերսեք: Լավ լվացեք բերանի խոռոչը:
Բացի
դրանից` սոդան օգնում է հեռացնել նաև տհաճ հոտը: Սոդան ոչնչացնում է
բակտերիաները, որոնց պատճառով էլ բերանում կամ մարմնից վատ հոտ է
արտազատվում: Այս խնդիրներին վերջնական լուծում կտա սոդան, եթե ամեն օր 2
անգամ սոդայաջրով ողողումներ կատարեք կամ լվանաք թևատակերն ու ոտքերը:
Սովորական
շամպունի մեջ ավելացնելով սոդա՝ դուք հեշտությամբ կհեռացնեք մազերի վրայից
յուղը և կոսմետիկ միջոցները: Սոդայի և շամպունի խառնուրդը` 1:4
հարաբերակցությամբ, մազերն ավելի փափուկ և փայլուն կդարձնի: Այսպիսի
լուծույթը ոչ մի ազդեցություն չի ունենում մազերի գույնի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий