пятница, 31 мая 2013 г.

Չինաստանում փրկել են զուգարանակոնքը նետած նորածնին. ֆոտոշարք

Չինաստանի արևելքում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը ցնցել է երկրի բնակչությանը: Ցինխուա նահանգում` մեծահարուստների համար նախատեսված ծովափնյա Չժեցյան նահանգում, փրկարարները զուգարանակոնքի խողովակներից նորածնի են հանել:

Բանն այն է, որ նորածինն այնտեղ հայտնվել է իր իսկ ծնողների կամքով, ովքեր, ցանկանալով ազատվել երեխայից, նրան գցել են զուգարանակոնքի մեջ: 

Փրկարաններին ու ոստիկաններին կանչել են շենքի մյուս բնակիչները, ովքեր տևական ժամանակ լսում էին նորածնի լացը: Փրկարարները տևական աշխատանքից հետո կարողացել են կտրել խողովակի մի մասն ու զգուշությամբ դուրս հանել երեխային, ով հրաշքով ողջ է մնացել: 

Այս պահին նորածինը բժիշկների հսկողության տակ է` նրա վիճակը գնահատվում է կայուն: Իսկ ոստիկանությունը փնտրում է նորածնի ծնողներին:



Комментариев нет:

Отправить комментарий