Եկեք
մի պահ հիշենք մեր ունեցած բոլոր ծանոթությունները: Ինչի՞ն ենք առաջինը
ուշադրություն դարձնում նոր մարդկանց հետ ծանոթանալիս: Իհարկե, նրա
աչքերին:
Անծանոթի
աչքերում մենք փորձում ենք գտնել նրա մասին որևէ ինֆորմացիա: Մենք նրա
աչքերի միջոցով փորձում ենք կարդալ հիմնականում նրա բնավորությունը:
Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ մենք մարդու մասին ինֆորմացիա փնտրում ենք
առաջինը նրա աչքերում: Երևի պատճառը այն է, որ մենք ենթագիտակցորեն գիտենք,
որ մարդու աչքերը պարունակում են մարդու բնավորության և ներաշխարհի մասին
չափազանց մեծ ինֆորմացիա: Կա հատուկ գիտություն, որն ուսումնասիրում է
մարդու հայացքը, ինչի միջոցով գրեթե 100 տոկոսանոց ինֆորմացիա են ստանում
նրա բնավորության և ներաշխարհի մասին: Դա, իհարկե, չափազանց բարդ
գիտություն է, և նրա ուսումնասիրությունը մեծ ժամանակ է խլում մեզնից:
Սակայն, կարելի է չափազանց կարճ ժամանակահատվածում ստանալ գիտելիքներ,
որոնք Ձեզ հնարավորություն կտան մարդու աչքերի գույնով որոշ
տեղեկություններ ստանալ նրա բնավորության և ներաշխարհի մասին:
Դրանք,
իհարկե, չեն կարող լինել 100 տոկոսանոց ինֆորմացիա, սակայն Ձեզ
հնարավորություն կտան մակերեսորեն ճանաչել այդ մարդու ներաշխարհը:
Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն սև, դարչնագույն և բաց շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ:
Սև աչքեր. Սև
աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչի
ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն
և հսկայական կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի
ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի
շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր
ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի
մարդու՝ դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են
սիրով, և ոչ մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել երկրպագության
առարկային հասնելու ճանապարհին: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու
անցնել ստեղծված խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի
սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել
կյանքն ու իրականությունը, զբաղվել սպորտով` ծախսելու համար էներգիայի
հսկայական պաշարները, որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:
Դարչնագույն աչքեր. Դարչնագույնն
ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ:
Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային
մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն
աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ
սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ,
սակայն, շատ քմահաճ են լինում, ինչը թերևս նրանց միակ բացասական կողմն է:
Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն
այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով
մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն
ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների
մարդկանց հետ:
Բաց շագանակագույն աչքեր. Բաց
շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են
երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի
գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք
շատ փխրուն և նուրբ մարդիկ են, որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի
ազդեցությանը: Սակայն քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ նրանք
կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող
են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու
հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ պետք է
հավատան իրենց ուժերին:
Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն դեղին, մոխրագույն և մոխրականաչ աչքեր ունեցող մարդիկ:
Դեղին աչքեր. Դեղին
աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում: Այս գույնով
բնութագրվում են օձերը և վագրերը, ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ
ունեն նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն
արտացոլում է տաքություն, սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ,
փոքրաթիվ մարդկանց: Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ
անձնավորություններ: Նրանց միտքը կտրուկ և լուսավոր է, ուստի կարող են
դուրս գալ ցանկացած իրավիճակից: Սակայն նրանց բնորոշ հուզականությունը
դարձնում է նրանց դյուրագրգիռ: Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ
միշտ ամուր հենարան կլինեն` սատարող, օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող
մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկամներին, առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ
են, թե ոչ: Եթե դուք վնասեք նրանց, ապա վրեժը իրեն սպասել չի տա և կլինի
անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության նկատմամբ եւ հեշտությամբ
կարող են բացահայտել սուտը:
Մոխրագույն աչքեր. Մոխրագույն
աչքեր ունեցող մարդիկ շատ աշխատասեր են: Այսպիսի մարդկանց գլխավոր
հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ
հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց
գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և
հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ, նրանք հազվադեպ են
նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է,
երբեմն թվում է, որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են: Նրանց չորության
վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ:
Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը,
սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն
հաղթահարում են բոլոր դժվարությունները շնորհիվ արագ կողմնորոշվելու
հատկության և անալիտիկ մտածողության: Երբեմն կարող են առաջանալ
դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ, որոնք պահանջում են ֆիզիկական
ուժ կամ զգացմունքային մոտեցում:
Մոխրականաչ աչքեր. Մոխրականաչ
աչքեր ունեցող մարդիկ աշխատասեր, հոգատար, զգույշ և խելամիտ
անձնավորություն են: Նրանք օժտված են համբերությամբ, հաստատակամությամբ և
վստահությամբ: Որոշում կայացնելիս Նրանք լսում են ոչ միայն գիտակցությանը,
այլ նաև սրտի ձայնին: Լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանք կարող են
աջակցել մարդկանց: Ուշադիր են ընկերների նկատմամբ, կարող են կիսել վիշտն ու
դառնությունը: Ունեն այնպիսի բնավորության գծեր, ինչպիսիք են
մեղմությունը, զգայունությունը, կշռադատելու կարողությունը և անսահման
բարությունը:
Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն կանաչ, երկնագույն և մուգ կապույտ աչքեր ունեցող մարդիկ:
Կանաչ աչքեր. Կանաչ
աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը
բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են իրենց
երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և
վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն: Իսկական ասպետները տարբերվում են
աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ
բնավորության համար: Նրանք շատ համբերատար են, կարող են ժամերով լսել
խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի
տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների` կանաչ
աչքերով մարդիկ ամենահաջողակն են, քանի որ նախընտրում են հանգստությունն ու
կայունությունը, սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է
հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և լավ ընկերներ, և
սկզբունքային ղեկավարներ և հավատարիմ զուգընկերներ: Սակայն պետք չէ
չարաշահել նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ
թշնամու:
Երկնագույն աչքեր. Անուղղելի
ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները` պարզ, բայց ոչ պարզունակ
բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու
հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով, և
մարմնով: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը
դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,
երբեք չեն մոռանա արված լավությունը: Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,
միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկելի
են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ
դիմացինին: Երկնագույն աչքերով մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն
փոխզիջումների գնալ դիմացինի հետ:
Մուգ կապույտ աչքեր. Մուգ
կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ:
Որքան ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը, այդքան ավելի զուսպ է
անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում
կապուտաչյաները: Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել
հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց, այլ նաև
ուրիշների նկատմամբ: Նրանց, շատ հաճախ, չափից ավելի համեստությունն ու
անտարբերությունը թույլ չեն տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին
հոգին: Այսպիսի մարդիկ երիտասարդ տարիքում սովորաբար երազում են հեքիաթային
արքայազների և արքայադուստրերի մասին: Նրանք գերզգայուն ու փխրուն հոգի
ունեն, ինչի հետևանքով կարող են վիրավորվել ամեն մի չնչին բանից և երկար
չեն կարող ներել վիրավորողին: Նրանք շատ են նյարդանանում և զայրանում,
տրամադրությունը շատ փոփոխական է: Տրամադրության նման կտրուկ
փոփոխությունները կարող են հանգեցնել անհետևողականության:
Комментариев нет:
Отправить комментарий