Ռոնալդուն վերջնական որոշում է կայացրել. պորտուգալացին ամռանը հեռանում է «Ռեալ»-ից
Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի այս որոշումը վերջնական է։ Ռոնալդուի համար վերջին հարված է եղել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագիրը, որով արգենտինացին տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ է ստանալու։
Ամեն դեպքում, «Ռեալն» իր հերթին նոր պայմանագիր է պատրաստում Ռոնալդուի համար ավելի լավ ֆինանսական պայմաններով։ Սակայն ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն այնպես չեն վերաբերվում, ինչպես Մեսսիին «Բարսելոնայում»։
Комментариев нет:
Отправить комментарий