Ասում են` մարդու դիմագծերը կանխատեսում են նրա ճակատագիրը:Սակայն
այլ բան են ասում մասնագետները. Ավելի շուտ մենք և մեր ճակատագիրն են փոխում և մեր
դիմագծերը:Վերցնենեք
որպես օրինակ քիթը. Դուք գիտեք, որ քիթը մարդու ամբողջ կյանքի ընթացքում կարող է փոփոխվել,
այստեղ շատ բան է կախված քթային մկանների աշխատանքից, միմիկաներից, մարդու հոգեբանությունից;
Այն քիթը, որը դուք ունեցել եք մանուկ հասակում, միշտ տարբերվում է հասուն ժամանակվա
ձեր քթից:
Միակ բանը, որ ինչ-որ կերպ կարող է կանխատեսել մեր ճակատագիրը,
դա խալերն են:Սա ժամանակի ընթացքում հաստատված վարկած է: Օրինակ խալը աչ ունքի վրա
նշանակում է շուտ ամուսնություն, ձախի վրա` ուշ ամուսնություն:
Խալը այտերի վրա.աջ այտի վրա խալը նշանակում է,որ մարդը հակված
է սիրային խորը տպավորությունների, ձախի վրա` նրան շատ տհաճություններ
են սպասվում կյանքում:
Խալը շուրթերի վրա. Տնային հարմարավետության ձգտող մարդ:
Խալը քթի վրա.այս մարդիկ հաջողակ են ամեն ինչում, նրանց միայն կարելի
է նախանձել:
Այտերի փոսիկները խորհրդանշում են հաջող սեր, սա ի վերուստ շատ
բարի նշան է:Ինչ տրված է մեզ բնությունից` դա մերն է, իսկ որքանով գեղեցիկ այն կդառնա կախված է միայն մեզանից
մեր դաստիարակությունից, վարքագծից և հոգուց:
Զբաղվեք ինքնադաստիարակմամբ՝ կլինեք գեղեցիկ:
Տաս րոպեն էլ բավական է, որպեսզի կարողանաք ճանաչել, թե ինչպիսի
մարդ է կանգնած ձեր առջև. Զգուշացեք գետին հայացքներ գցողներից, տգեղ շութերից, ոչ հաճելի
դեմքից, մարդու նյարդային շարժումներից: Եվ անպայման նայեք, թե մարդը ինչպես է ծիծաղում:
Ծիծաղը, իրականում շատ բան է ասում դիմացինի մասին:Փիլիսոփաներից մեկը ծիծաղը կոչել
է <հոգու ձայն>:
Հետևեք ձեր կանխազգացմանը և այս
գիտելիքները կօգնեն, որպեսզի շրջապատեք ձեզ արժանի մարդկանցով:
Комментариев нет:
Отправить комментарий