Երկիր մոլորակի 10 ամենասարսափազդու վայրերը
Երկրի
վրա ահարկու վայրերը շատ են: Մեզանից շատերը գուցե ապրում են այդպիսի
վայրերի շրջակայքում: Ստորեւ ներկայացված նկարներով անդրադառնում ենք 10
վայրերի, որոնք չափազանց երկյուղալի են ընդհանուր տեսքի պատճառով, իսկ
նրանց կապը կյանքի մութ կողմի հետ նրանց դարձնում է ավելի ահարկու:
Այստեղով
շրջող ուրվականների մասին լեգենդներ, զանգվածային գերեզմաններ,
ալիգատորներ եւ ահարկու տեսք ունեցող ծառեր: Այս ամենը պարզապես ահարկու
կոմբինացիա է ստղծում Լուիզիանայւոմ գտնվող այս ճահիճին:
9. «Cane Hill» գժանոցը
«Cane
Hill»-ը խելագարների ապստարան էր, որ գտնվում է Լոնդոնում՝ Կրոդոյում: Այն
գործում էր մինչեւ 1991 թվականը, մինչեւ այն ժամանակ, երբ, ըստ ամենայնի,
բոլորը պարզապես հավաքվեցին ու հեռացան: Հիվանդներից մի քանիսին
տեղափոխեցին այլ ապահով հաստատություններ: Շատ բժշկական սարքեր դեռ
պահպանվում են:
8. Բանգարի ավերակները
Բանգարը
լքված քաղաք է, որ գտնվում է Հնդկաստանում՝ Ռաջասթանում: Այն հիմնվել է
որպես արքայազնի պատերազմական գործունեությանը նվիրված հուշարձան եւ
համարվում է ամենաշատ այցելվող վայրը երկրում: Այն հիմնվել է 1573
թվականին, բայց ենթադրյալ անեծքի պատճառով այն 1783-ին ի վերջո դարձել է
լքված քաղաք: Տեղանքն այնքան շատ է այցելվում, որ ներկայումս չի
թույլատրվում մուտք գործել տարածք արեւածագից հետո կամ մայրամուտից առաջ:
7. Ցենտրալիա
1962
թվականին Փենսիլվանիա նահանգի Ցենտրալիա քաղաքում հրշեջների մի խումբ
վառեցին լքված հանքավայրի պոչամբարը՝ քաղաքը մաքրելու նպատակով: Ինչքան էլ,
որ տարօրինակ է, բայց կրակը ավելի թեժացավ եւ շարժվեց դեպի ավելի խոր
տեղեր. լքված ածուխի հանքը կրակի մեջ էր: Այդ ժամանակից մինչեւ հիմա այն
վառվում է դատարկ փողոցների տակից: Ցենտրալիայի ամեն անկյունում թաքնված
վտանգ կա` թունավոր գազեր, փլուզվող փողոցներ եւ մի քիչ կրակ:
6. «Դժոխքի դարպասները»
«Դժոխքի
դարպասներ» կոչվող 328 ոտնաչափ (մոտավորապես 100 մետր) լայնությամբ փոսը
գտնվում է Թուքմենստանում: 1971 թվականին հորատման ընթացքում տեղի ունեցած
վթարի հետեւանքով փոսից վտանգավոր գազերի արտահոսք նկատվեց: Գիտնականները
պարզեցին, որ լավագույն լուծումը դրանք այրելն է: Այսպիսով, սկսեցին այրել
դրանք: Այդ ժամանակվանից սկսած այն անընդմեջ այրվում է, իսկ լուսարձակումը
կարելի է տեսնել շատ հեռվից: Հայտնի չէ, թե երբ (եթե երբեւէ) կրակը
կդադարի:
5. Տոֆետի սրբավայրը
Տոֆետի
սրբավայրը գտնվում է Թունիսում: Այստեղ կան հազարավոր երեխաների
գերեզմաններ, որոնք եւ պատճառ են հանդիսացել պատմաբանների համար
ենթադրելու, որ նրանք կարող էին տուժած լինել Փյունիկի ժամանակներում
իրականացված զոհաբերումից, երբ վայրը հայտնի էր «Կարֆագեն» անվանումով:
Հնարավոր է, որ երեխաներին զոհաբերում էին, իսկ հետո ուտում, որովհետեւ այդ
ժամանակ սովամահությունը տարածված երեւույթ էր տարածաշրջանում:
4. «Actun Tunichil Muknal» քարանձավը
«Բյուրեղյա
գերեզման» կոչվող գերեզմանը գտնվում է Բելիզում: Քարանձավում եւ մոտակա
տներում կարելի է գտնել կմախքի մնացորդներ ու Մայաների հնագիտական
արտեֆակտները: Այստեղի ամենահետաքրքիր «բնակիչը» «Բյուրեղյա կույսն» է՝ մի
երիտասարդ աղջիկ, ով ենթարկվել է զոհաբերության: Նրա բրածոյացված ոսկորները
փայլում են բյուրեղապակու նման` դարձնելով նրա կմախքն ավելի սարսափելի քան
կարող է լինել սովորական կմախքը:
3. Պրիպյատ
Պրիպյատը,
որ գտնվում է Ուկրանիայում, ուրվականային քաղաք է: Այն հիմնվել է որպես
Չերնոբիլի աշխատողների հանգրվան, իսկ միջուկային աղետից հետո լքվել
բնակիչների կողմից: Այցելությունները թույլատրելի են, բայց դրանք պիտի շատ
կարճ լինեն: Այն ներկայացնում է ահարկու իրականություն, թե ինչեր կարող է
անել միջուկային պատերազմը երկրի վրա:
2.Էոկիգահարա
Էոկիգահարան
Ֆուջի լեռան մոտ գտնվող անտառ է՝ Ճապոնիայում: Այն նաեւ հայտնի է որպես
«ծառերի ծով»: Այն այսչափ համբավ ունի, քանի որ շատ հայտնի վայր է
ինքնասպանություններ գործելու համար, եւ ինչպես կարող եք տեսնել վերեւի
նկարներում իսկապես ահարկու տեսք ունի: Ամեն տարի հետազոտական խմբեր են
ուղարկում անտառ հանգուցյալների դիակներ հայտնաբերելու:
1.«Chauchilla» գերեզմանոց
Նասկան
հայտնի է իր ստորգետնյա հսկայական նկարներով, իսկ դրան մոտ գտնվում է
«Chauchilla» գերեզմանոցը: Տեղանքում կարելի է տեսնել Պերույի
նախաիսպանական դարաշրջանից մնացած բազմաթիվ մարդկային մնացորդներ: Այն իրոք
ահարկու վայր է: Այսպիսով, մյուս անգամ երբ այցելեք Նասկա, մոռացեք
ստորգետնյա նկարների մասին եւ անպայման այցելեք «Chauchilla»
գերեզմանատուն:
Комментариев нет:
Отправить комментарий