Սիրուշոն` «Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի ներկայացուցի՞չ
«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում երգի մրցույթին Հայաստանի այս տարվա հավանական մասնակցի հարցն է բարձրացվել:): Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 14,16,18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի մասնակցին եւ երգը կընտրի Հ1-ը: Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, թե ասեկոսեներ են պտտվում, որ մեր երկիրը կրկին կներկայացնի Սիրուշոն: Նա 2008-ին իր «Քելե-քելե» երգով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, որը «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ Հայաստանի դեռեւս լավագույն արդյունքն է: Անդրադարձ է կատարվել նաեւ երգչուհու` վերջերս թողարկված «ՊռեԳոմեշ»-ին, որը այսօրվա դրությամբ կարճ ժամանակահատվածում ամենաշատ դիտում գրանցած տեսահոլովակն է Հայաստանում (մեկ օրվա ընթացքում` 125.000, առաջին երեք շաբաթվա ընթացքում` 560.000): «Ցանկացած մեկը կարող է դիտարկվել որպես մրցույթի ներկայացուցիչ, այդ թվում` նաեւ Սիրուշոն, սակայն քննարկումները դեռեւս շարունակվում են»,- նշել է «Եվրատեսիլ» նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը` հավելելով, որ դեռեւս ոչինչ որոշված չէ:
Комментариев нет:
Отправить комментарий